Մարտի 28-ին, ժամը 06.30-ի սահմաններում, 1969 թ. ծնված Լեւոն Սարգսյանի վարած «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մետաղյա էլեկտրասյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 09.15-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:




























