Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մարտի 28-ին, ժամը 22.20-ին, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել է մեկ պարկ կանացի տաբատ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: