Ոստիկանության Մաշտոցի բաժնում փետրվարի 27-ին հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցի 50 շենքի մի բնակարանից արծաթյա հուշանվերներ, խմիչքեղեն եւ 10 հատ ֆրանսիական օծանելիք գողանալու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կալանավորված, 1979 թ. ծնված Ալեքսանդր Ք.-ն:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում կատարվում է քննություն:




























