Մարտի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: