Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ Կամավորական Միության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր՝ մարտի 29-ին, մեկշաբաթով մեկնում է Ֆրանսիա՝ հետազոտման նպատակով: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Ֆրանսիայում վիրահատվելուց եւ քիմիոթերապիայի կուրսեր անցնելուց հետո ֆրանսիացի բժիշկները նրան խորհուրդ էն տվել երկու անգամ պրոֆիլակտիկ հետազոտվել, որպեսզի պարզ լինի՝ վերջնականապես հիվանդությունը վերացված է, թե բարդություններ կան: Նախատեսվում է, որ հաջորդ անգամ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիա կմեկնի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ 2013թ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիայում վիրահատվել էր թոքի քաղցկեղի դեմ: Ֆրանսիայից վերադառնալիս էլ ինքնաթիռում ճնշման խնդիր էր առաջացել, պատգամավորին հենց օդանավակայանից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո նա դուրս էր գրվել:




























