Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշումը փոխելու վերաբերյալ Արեւմուտքի կոչերը անհույս են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Կարելի է իրավիճակի մեր ընկալմանը չհամաձայնել, կարելի է չընդունել ՌԴ որոշումները՝ ի պատասխան ղրիմցիների կամարտահայտման։ Մեզ համար պարզ է նման դիրքորոշումը, այդպիսին է կյանքը», - բացատրել է Լավրովը։
«Սակայն չընկալել իրական քաղաքականությունը եւ մեզ ներկայացված պահանջների բացարձակ անհույս լինելը այն պահին, երբ հայտարարել ենք, որ կընդունենք ղրիմցիների ցանկացած որոշում, դիվանագիտական լկտիություն է կամ լիակատար չկայացածություն», - հավելել է ԱԳՆ-ն, փոխանցում է Gazeta.ru.-ն։
Լավրովը հերքել է նաեւ այն մեղադրանքները, որ հենց Ռուսաստանի մեղքով երկար ժամանակ չի հաջողվել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների մանդատը համաձայնեցնել։



























