Համակարգիչն ու հեռուստացույցը անխուսափելի հանգեցնում են նրան, որ մարդիկ օրական 9 ժամ եւ ավելի անցկացնում են նստած վիճակում: Նման եզրակացության են հանգել գիտնականները:
Վերջին հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ ժամանակի նման վատնումը 40 անգամ մեծացնում է մահվան հավանականությունը մոտակա 15 տարվա ընթացքում:
Բանն այն է, որ նստած վիճակում մարդը էներգիա գրեթե չի ծախսում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այդ կերպ օրգանիզմում կալորիաներ են կուտակվում: Նույնիսկ երկու ժամ նստած վիճակում անցկացնելը 20 տոկոսով ավելացնում է խոլեստերինի պարունակությունը, ինչպես նաեւ կտրում ավելանում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:
Բացի այդ, 67 տոկոս է կազմում սրտային հիվանդությունների ռիսկն այն անձանց մոտ, ովքեր ամեն օր ժամանակն անցկացնում են հեռուստացույցի առաջ:




























