Քաբուլի կենտրոնում անհայտ անձինք կրակ են արձակել ընտարական հանձնաժողովի շտաբ-բնակարանի ուղղությամբ: Ոչ ոք իր վրա հարձակման պատասխանտվությունը չի վերցրել:
«Մենք կարող ենք միայն հաստատել, որ մի քանի զինված գրոհայիններ շենք են մտել, որը գտնվում է ընտրական հանձնաժողովի հարեւանությամբ»,- լրագրողներին հայտնել է աֆղանական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ընտրական հանձնաժողովի վրա հարձակումը տեղի է ունեցել երկրում կայանալիք նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որ բոյկոտելու կոչ են անում աֆղանական թալիբները:




























