Երեւանում այսօր՝  մարտի 29-ին, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել որդուն՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեխային բերել են արդեն մահացած վիճակում:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: