Գյումրիում փետրվարի 5-ին անչափահաս տղային դանակահարած 26-ամյա Աղասի Գրիգորյանը մարտի 13-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կոմայրու բաժին, որտեղ ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Գյումրիի թիվ 2 ավագ դպրոցին կից խաղադաշտում: Մի խումբ տղաներ ֆուտբոլ են խաղացել, երբ խաղադաշտին են մոտեցել հարբած Աղասին եւ նրա երկու ընկերները: Երիտասարդներն այնքան հարբած են եղել, որ հենց երեխաների աչքի առջեւ հոգացել են իրենց բնական կարիքները: Սա վրդովեցրել է դպրոցականներին, որոնք էլ դիտողություն են արել հարբած երիտասարդներին: Սկսված վեճը քիչ անց վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Աղասին դանակով հարվածել է ֆուտբոլ խաղացող երեխաներից մեկին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյությում:











