Հայաստանը պետք է հետեւի իր բիզնեսի մրցունակությանը Մաքսային միությունում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում ընթացող ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ընթացքում:

Նա նշել է, որ ներմուծման մաքսատուրքի միջին կշռված դրույքը Հայաստանումկազմում է 2,4 տոկոս, մինչդեռ Մաքսային միությունում՝ մոտ 3 անգամ ավելի: Մի շարք ապրանքախմբերի բարձր մաքսատուրքերը կարող են գների աճ հարուցել Հայաստանում: Մասնավորապես, դա վերաբերում է մսին եւ մսամթերքին: Մյուս կողմից եթե Հայաստանը ՄՄ շրջանակներում պաշտպանի իր շուկան,  այն կբացվի տեղական արտադրության եւ ներդրումների համար:

«Մենք շատ բողոքներ ենք ստանում, որ հայ ֆերմերները ստիպված են մրցակցել էժան հնդկական, բրազիլական եւ ամերիկյան մսի հետ: Նման խնդիրները պետք է գնվեն մեր ուշադրության կենտրոնում: Հենց այստեղ մենք ցանկանում ենք ողջամիտ լուծումներ գտնել մեր տնտեսվարողների համար»,-ասել է վարչապետը:

Մյուս կողմից երրորդ երկրներից մաքսատուրքերի բարձրացումը կարող է նշանակել ՄՄ-ից ապրանքների պահանջարկի վրա վերակողմնորոշման: Այդ առումով կարող են խնդիրներ ծագել այն արտադրողների համար, որոնք ապրանքներ եւ տեխնոլոգիաներ են արտահանում ՄՄ-ից դուրս գտնվող երկրներ:

Վարչապետը նաեւ նշել է, թե Հայաստանը հարկադրված է լինելու վերանայել ԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորւթյունների մի մասը, ուստի պետք է բանակցություններ սկսել այդ կառույցի հետ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am