Ղրիմում իր աշխատանքներ է սկսել Ղրիմի թաթարների կուրուլթայի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում Ղրիմի թաթարների ինքնորոշման իրավունքի մասին որոշման նախագիծն է:

Ինչպես պարզաբանել է Մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը, «Ղրիմի թաթարների ազգային-տարածքային ինքնավարությունն իրենց պատմական տարածքում է՝ Ղրիմում»,- հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օրակարգում մեկ հարց է՝ Ղրիմում ստեղծված հասարակա-քաղաքական իրավիճակի քննարկումն ու որոշման որոնումը, թե ինչպես Ղրիմի թաթարները պետք է այդուհետ բնակվեն անեքսիայի ենթարկված տարածքներում:

«Հավանական է, որ պատվիրակները որոշում ընդունեն Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին առնվազն հայտնել է Մուստաֆա Ջեմիլեւը Բրյուսելում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել: Քվեարկողների 96 տոկոսը, պաշտոնական տվհյալներով, կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միացմանը: Մարտի 18-ին կնքվել է համաձայնագիր Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: