Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում կենսամակարդակը պետք է աճի, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում։
«Պետք է խոստովանել, որ Մաքսային միությունում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն եռակի գերազանցում է Հայաստանի նույն ցուցանիշը։ Իսկ ինտեգրացիոն գործընթացները նպաստում են բարեկեցության տարածմանը։ Այս մասին վկայում է միջազգային փորձը», - հայտարարել է վարչապետը։
Բացի այդ, Մաքսային միություն մտնելը եւ դրա տարածքում աշխատուժի ազատ տեղակայումը կարող է զգալի նվազեցնել արտագաղթի ռիսկերը. Մարդկանց մեջ համոզմունք կստեղծվի, որ երկար ժամանակով այլ երկիր մեկնելիս քաղաքացիություն փոխելու կարիք չկա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























