Առնվազն երեք մարդ է զոհվել Կահիրեում ոստիկանության եւ արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության կողմնակիցների միջեւ բախման հետեւանքով:
Տեղեկություններ են ստացվում, որ զոհերից մեկը կին լրագրող է, ով լուսաբանում էր բողոքի ակցիան:
Միջոցառման մասնակիցները դեմ են ֆելդմարշալ Աբդել-Ֆաթահ Սիսիի որոշմանն իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չորեքշաբթի Սիսին հայտարարել էր բանակից հեռանալու մասին, որից հետո մասնակցելու էր նախագահական ընտրություններին:
Ֆելդմարշալը նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալման գործում կարեւորագույն անձնանցից մեկն էր:




























