ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիեւի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի։ Այս մասին նա հայտարարել է  կուսակցության համագումարում ելույթ ունենալիս, հայտնում է ЛІГАБізнесІнформ-ը։

Կլիչկոն նշել է, որ մտադիր է Կիեւը դարձնել եվրոպական մայրաքաղաք։ Նա հայտարարել է, որ նախագահական ընտրություններում  չառաջադրվելու որոշում է ընդունել։ Կլիչկոն նախագահական ընտրություններում  կսատարի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին։

Մամուլի տվյալով՝ մի քանի շաբաթ առաջ բանակցություններ են կայացել Կլիչկոյի եւ Պորոշենկոյի միջեւ, որից հետո Կլիչկոն հրապարակային հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարող  է սատարել Պորոշենկոյին։