«Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության հինգերորդ համագումարում որոշվել է Ուկրաինայում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել Անատոլի Գրիցենկոյի թեկնածությունը, հայտնում է ՈՒՆՆ-ի թղթակիցը։

Համագումարը գրեթե միաձայն սատարել է Գրիցենկոյի թեկնածությունը, մեկ մարդ ձեռնպահ է եղել, ոչ ոք դեմ չի քվեարկել։

Ըստ Գրիցենկոյի՝ ընտրական քարոզարշավի համար առանց պարտավորությունների մեկ միլիոն գրիվնա են հատկացրել Նիկոլայ Կատերինչուկը, Օլեգ Կանիվեցը, Եվգենի Ուտկինը եւ այլք:

Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ ըստ իր տվյալների,  ներկայումս իր նվազագույն վարկանիշը կազմում է 5%, այդ պատճառով էլ մտադիր է  ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալ:

Պետք է հավելել, որ ըստ Գրիցենկոյի՝ Պյոտր Պորոշենկոյից  առաջարկ  է ստացել գլխավորել վերջինիս նախընտրական շտաբը, սակայն Գրիցենկոն հրաժարվել է՝ որոշելով ընտրություններին անձամբ մասնակցել: