Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով Ուկրաինայում ծագած ճգնաժամը եւ այդ հարցի կապակցությամբ հետագա աշխատանքների գրաֆիկը քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մարտի 29-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջեւ: Հաշվի առնելով նախօրեին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը՝ Լավրովն ու Քերին շարունակել են քննարկել Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակն ու քննարկել են տվյալ հարցի առնչությամբ հետագա կապերի գրաֆիկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:




























