Յուլյա Տիմոշենկոն «Բատկիվշչինա» կուսակցության թեկնածուն է նախագահական ընտրություններում, հայտնում է Цензор.НЕТ-ը։
Կիեւում կայացել է «Բատկիվշչինա» կուսակցության 12-րդ համագումարը, որտեղ պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրվել Յուլյա Տիմոշենկոն։
Յուլիա Տիմոշենկոն համագումարի ժամանակ բոլոր ներկաներին կոչ է արել հիշել Երկնային հարյուրյակին: «Դրեք ձեռքներդ սրտին, խոնարհեք գլուխներդ, եկեք հիշենք Երկնային հարյուրյակին», - կոչ է արել Տիմոշենկոն։




























