Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել 5 լրագրողի դեմ եւ պահանջել նրանց նկատմամբ կիրառել երկրից դուրս գալու արգելքը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն իր փաստաբանների միջոցով դատախազությունում հայց է ներկայացրել Ալի Ֆուաթ Յըլմազերի, Էմրե Ուսլուի, Օնդեր Այթաչի, Բյուլենթ Քենեշի եւ Մեհմեդ Քամըշի դեմ։

Հայցում նշվել է, թե հիշյալ լրագրողներն անցել են խոսքի ազատության եւ քննադատության սահմանները եւ վիրավորել ու ծաղրել վարչապետին։