Մեծ Բրիտանիայի 73-ամյա բնակիչ Էրիկ Սմիթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կարողանալով հավաքել աշխարհում ամենամեծ գլուխկոտրուկը: Փոքր կտորներից բաղկացած նկարը բաղկացած է 24 000 մասնիկից:
Սմիթը կազմել է հսկայական գլուխկոտրուկը 3.6x1,8 մետր մակերեսով՝ բաղկացած 12 տարբեր նկարներից: Այս ստեղծագործությունը բրիտանացին հավաքել է մոտ 6 ամիս, միջինն օրական 2-3 ժամ ծախսելով փոքր գունավոր կտորների վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Նոր ռեկորդակիրը սկսել է նկարները հավաքել ավելի քան 30 տարի առաջ: Մինչ այդ Էրիկ Սմիթը հավաքել էր գլուխկոտրուկ, որը բաղկացած էր 18 հազար մասնիկներից: Սակայն նրա ձեռքբերումը չի հաղթահարել հայրենակցի ռեկորդը, ով նախկինում հավաքել էր նկար ավելի շատ մասնիկներից բաղկացած, եւ 73-ամյա տղամարդն անցել է նկարի հավաքմանն ավելի մեծ ոգեւորությամբ:




























