Հայաստանի արտահանումը ՄՄ երկրներ արդեն սկսել է աճել, մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան:
«Մրգերի եւ բանջարեղենի եւ կոնյակի Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճում է, չնայած որ ինտեգրացիոն գործընթացները միայն նոր են սկսվում», - նշել է նա»։
Նա հիշեցրել է, որ 2025թ. ՄՄ երկրներում սպասվում է ազգային ֆինանսական կարգավորողի ստեղծում:
«Տնտեսական անդամակցության մեջ այսպես թե այնպես շահագրգռված են բոլոր երկրները: Հասկանալի է Ղազախստանի հետաքրքրվածությունը՝ դյուրանում է էներգակիրների տարանցումը: Հասկանալի է Բելառուսի հետաքրքրվածությունը՝արդյունաբերական, այդ թվում նաեւ ագրարային արտադրանքի շուկայի ազատականացում: Հայաստանը նույնպես շահագրգռված է անդամակցության հարցում՝ իր արտահանումը զարգացնելու համար», - նշել է Վալովայան:
Նշենք, որ 2013թ. Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանումը աճել է 137,6 դոլարից մինչեւ 152,8 միլիոն դոլար: Հիմնական մասը կազմում է կոնյակը:




























