Ռեգիոնների կուսակցության պատգամավորները այսօր Կիեւում կայացած համագումարում որոշել են կուսակցության շարքերից հեռացնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա թիմի որոշ ներկայացուցիչների,  հայտնում է ЛІГАБізнесІнформ-ը։

Յանուկովիչից բացի, կուսակցական տոմսից զրկել են եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյին, էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախկին նախարար Էդուարդ Ստավիցկուն, Դոնեցկի նախկին ղեկավար Անդրեյ Շիշացկովին:

Ռեգիոնների կուսակցությունից հեռացրել են նաեւ Ռուսլան Կոնովալյուկին: Սակայն կուսակցության շարքերից հեռացվածների թվում չկա նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը: Բացի դրանից, որոշում է կայացվել վերացնել կուսակցության պատվավոր ղեկավարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր Յանուկովիչը:

Ռեգիոնների կուսակցությունից նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին հեռացնելը առանձին կքննարկեն՝ Նեստոր Շուֆրիչի խնդրանքով: