Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ տիկին Գրետայի վիճակը նորմալ է, դուրս է գրվել եւ պատգարակով տուն գնացել: «Ռեաբիլիտացիոն բուժում պետք է անցնի, եթե կարիք լինի, ժամանակ առ ժամանակ կգա հիվանդանոց»,- ասաց Անատոլի Գնունին:

Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

Մարտի 8-ին սպարապետի մորն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Վազգեն Սարգսյանի տարեդարձին՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորական միության անդամները: