Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան ժամանաած Հայաստանի քաղաքացիների եւ ուկրաինական սահմանապահների միջեւ խնդիրների ծագման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանը ասել է, որ Հայաստանի եւ ոչ մի քաղաքացի Օդեսայի գլխավոր հյուպատոսություն չի դիմել: «Տվյալ տեղեկությունը շրջանառվել է միայն ԶԼՄ-ներում»,-նշել է Գեորգի Մուրադյանը:

Անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին ընդհանուր առմամբ՝ հյուպատոսը նշել է, որ այն Օդեսայում ամեն ինչ կարգին է, իրավիճակը խաղաղ է: