Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երեւան (Մ-1) ավտոճանապարհի 67-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 24 ՏՍ 269 եւ «Օպել» մակնիշի 32 ԼՕ 206 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 1974 թ. ծնված Կ. Ա.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: