Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուրախացնում են Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում Հայաստանի բարձր դիրքերը, մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան:

«Դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մենք կարեւորում ենք իրավասությունների մրցակցության սկզբունքը:  Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ընտրել այն, որն ավելի հարմար կլինի իրեն», - հայտնել է Վալովայան: Այդ պայմաններում, հավելել է նա,  ՄՄ-ի երկրների պետական կառույցները  մրցակցելու են բիզնես ներգրավելու համար: Օրինակ՝  երեք, իսկ հետո նաեւ չորս երկրների մաքսային մարմինները փորձելու են կատարելագործել իրենց ծառայությունները, որպեսզի բիզնեսը հենց նրանց միջոցով մաքսազերծի իր ապրանքները:

Նշենք, որ 2014 թ. Doing Business-ի վարկանիշում Հայաստանն զբաղեցրել է 37-րդ տեղը, Ղազախստանը՝ 50-րդ, Բելառուսը՝ 63-րդ, Ռուսաստանը՝ 92-րդ: Հետխորհրդային հանրապետություններից ամենաբարձր տեղում է Վրաստանը՝ աշխարհում 8-րդ տեղը: