Ուկրաինան պետք է դիմի Հագայի միջազգային քրեական դատարան՝ Ղրիմը բռնազաթած անձանց քրեական հետապնդման ենթարկելու հայցով, հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։
Նա ընդգծել է Ղրիմի բռնակցման հարցով Ռուսաստանին նյութական հստակ պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը:
«Անհրաժեշտ է ներգրավել աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններին, որպեսզի նրանք հայցեր ձեւակերպեն ՌԴ-ի դեմ» , - ասել է Տիմոշենկոն:
Նա նշել է, որ Ղրիմը Ուկրաինայի համար կորած տարածք չի համարում եւ վստահություն է հայտնել, որ «Ուկրաինան կվերադարձնի եւ կազատագրի Ղրիմը», հաղորդում «Ուկրաինսկայա պրավդան»:
Տիմոշենկոն նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ի նկատմամբ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները պետք է «ուժեղացնել»: «Ցանկացած ագրեսոր պետք է կորցնի, երբ պատերազմ է սկսում 21-րդ դարում, նա ամեն օր պետք է միլիարդներ կորցնի եւ իր երկրի կայունությունը»:


























