Ոչխարները քիչ է մնացել գրավեն աշխարհի ամենահայտնի թանգարանը։ Լուվրի գրոհը կատարվել է ցերեկը՝ տեսախցիկների եւ զարմացած այցելուների հայացքների ներքո։ Բողոքի արտասովոր ակցիան կազմակերպել էին ֆրանսիացի գյուղատնտեսները, որոնք իշխանությունից պահանջում են հրաժարվել ագրարային  բարեփոխումից, որի արդյունքում հազարավոր մարդիկ գործազուրկ կդառնան, հայտնում է  Vesti.ru-ն։

Ոչխարները ճեղքել են պահակների շրջափակումը եւ շարժվել թանգարանի ընդունարանով՝  ապակյա հայտնի բուրգի տակով: Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի ֆրանսիացի գյուղատնտեսները պատմություն դառնան, «մեր տեղը թանգարանում չէ»: