Ադրբեջանի բանակում միջադեպերը չեն դադարում։ Հիմա էլ զինվորների միջեւ տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին է լուր ստացվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարության N  զորամասում զինվոր Ռահիդ Ասկերովը կրակել է ինքն իրեն:

Նշենք, որ տարեսկզբից ադրբեջանական բանակում «անզգուշաբար»  կրակելու դեպքերի թիվը հասել է 20-ի: Ավելի քան 10 զինվոր  էլ ինքնասպանություն է գործել: Զինվորներն օգտագործում են  զենքեր, պարաններ եւ... նույնիսկ մկնդեղ:

haqqin.az-ն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության  ստանդարտ պատասխաններն այս դեպքերի վերաբերյալ բավարար չեն՝ ոչ մարտական պայմաններում կորուստները բացատրելու համար: «Ալիեւյան ավանդույթներն ադրբեջանական բանակում դեռ շարունակվում են, իսկ գործող  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ իրադրության փոխվելուն ուղղված ջանքերն արդյունք չեն տալիս», - գրում է աղբյուրը: