Ծննդաբերությունից հետո առողջ կանանց հետեւող բժիշկները եզրակացության են հանգել, որ նախկին կազմվածքին մայրերը պետք է վերադառնան տարվա ընթացքում: Այլ կերպ կարող են առողջության հետ կապված խնդիրներ ծագել՝ սրտի հիվանդություններ, դիաբետ, զարկերակային հիպերտոնիա:

Իրական թվերի մասին խոսելու համար, ունենալով հիպոթեզի ապացույցները, Մաունթ Սանայ հիվանդանոցի աշխատակիցները հետեւել են հղի 305 կանանց՝ ինպես հղիության ընթացքում, այնպես էլ դրանից հետո 12 ամսվա ընթացքում: Պարզվել է, որ 225 կանանց մոտ, ում հաջողվել է վերականգնել կառուցվածքը, խոլեստերինի եւ ճարպային շերտի, ինչպես նաեւ զարկերակային ճնշման ցուցանիշները նույնպես թույլատրելիի սահմանում էին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իսկ ահա մեկ քառորդ կանանց մոտ, ում քաշը տարվա ընթացքում ավելացել էր, առողջական վիճակը նկատելի վատթարացել էր: Առաջին հերթին, նրանց դասել են դիաբետ ձեռք բերելու հավանականություն ունեցողների շարքը, երկրորդ, այն մարդկանց շարքը, ովքեր սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն:

Դատելով հետազոտության արդյունքներից՝ բժիշկները կոչ են անում կանանց ծննդաբերելուց հետո պայքարել ավել քաշի դեմ՝ լուրջ հիվանդություններից խուսափելու համար: