«Սվոբոդա» կուսակցության համագումարը որոշում է ընդունել կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկի թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 25-ին: Նման որոշում ընդունել են այսօր Կիեւում տեղի ունեցող համագումարի պատվիրակները, հաղորդում է «Liga Նովոստին»:
«Մեր քաղաքական ուժի համար ծանր է ներգրավվել նախընտրական այս պայքարին: Մենք չենք կարող կանգնել մի կողմ, երբ պետությունը փաստացի թալանված է, երբ մենք գրեթե Ռուսաստանի հետ պատերազմի շեմին ենք: Ուստի, գալով նոր իշխանության, մենք պատասխանատվություն են վերցնում, որպեսզի դժվարին ժամանակներում օգնենք ուկրաինական պետությանը»,- հայտարարել է Տյագնիբոկը:
Հիշեցնենք, որ ՈւԴԱՌ-ի առաջնորդ Կլիչկոն հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում եւ կոչ է արել աջակցել գործարար Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը:




























