Միացյալ մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բանակցություններում չի քննարկվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան: Մաքսային միությունը, նրա խոսքով, մաքոր տնտեսական կազմակերպություն է:
«Մենք բացարձակապես չենք քննարկում տարածքների, միավորումների եւ այլնի կարգավիճակը: Մենք հարգանքով ենք վերաբերվում միջազգային գործընթացին, որ ընթանում է տվյալ հարցով, բայց այն ոչ մի կերպ չի ազդում մեր վարած տնտեսական գործընթացի վրա»,- հայտարարե է Վալովայան:
Նա նկատել է, թե տնտեսական ինտեգրումը ոչ միշտ է ենթադրում քաղաքական խնդիրների լուծում: «Օրինակ, Միացյալ Թագավորությունն ու Իսպանիան արդեն երկար ժամանակ գտնվումեն մեկ տնտեսական տարածքում, թեեւ նրանք Գիբրալթարի պես հարց ունեն։ Եւ մենք որեւէ խնդիր չենք տեսնում, որ Հայաստանը դառնա ապագա Եվրասիական տնտեսական տարածքի մասնակից»,- հավելել է նա:

























