Հայաստանի համար Մաքսային միության արտոնությունների ցանկը կարող է ավելի կարճ լինել: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան՝ մեկնաբանելով մաքսային դրույքներից 900 ապրանքախմերի ժամանակավոր հանման մասին հարցումը: Այդ ցանկը նրկայացրել էր հայկական կողմը Միասնական մաքսային միությանն անդամակցելու բանակցությունների շրջանակներում:
«Մենք պատրաստ չենք ասել, որ դրույքային հանումները կլինեն հենց 900-ը: Բայց կան տարբեր մեխանիզմներ: Կան դրույքային արտոնություններին վերաբերող այլ լուծումներ: Եւ մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք արձագանքել հայկական կողմի համար զգայուն ապրանքների դիրքերին»,- նկատել է նա:
Նշենք, որ Ղազախստանի համար սկզբում խոսքը գնացել էր 400 ապրանքախմբերի համար, այժմ արտոնությունները գործում են 60 խմբերով, իսկ2014թ. վերջին դրանց ժամկետն ավարտվում է:




























