Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ չեն կարող ազդել ինտեգրացման վրա Մաքսային միության ներսում: Այդ մասին Երեւանում մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերել է Միացյալ տնտեսական հանձնաժողովում մակրոտնտեսության եւ ինտեգրացման հիմնական ուղղությունների հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան:
«Սա այն թեման չէ, որի մասին մենք պետք է մտածենք: Մենք պետք է մտածենք մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման մասին: Մենք բոլորս, իհարկե, շահագրգռված ենք աշխարհի տնտեսական կայունության մեջ: Սակայն մենք ցանկանում ենք ստեղծել ինտեգրացիոն այնպիսի միություններ, որտեղ բոլոր մասնակիցներն իրենք կձեւավորեն խաղի կանոնները՝ չհանդիսանալով անցանկալի հյուրեր: Մաքսային միությունը, հետագայում Միացյալ տնտեսական միջավայրը, կարծում ենք, նման համագործակցության լավագույն օրինակն է»,- հավելել է նա:



























