Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության համագումարը ոոշում է կայացրել առաջադրել Խարկովի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինին նախագահի արտահերթ ընտրություններում, որոնք նախանշված են մայիսի 25-ին: Որոշման օգտին քվեարկել են Կիեւում ընթացող համագումարի 315 պատվիրակներ:
Նշենք, որ կուսակցության չորս անդամներ ավելի վաղ ներկայացրել էին իրենց թեկնածությունը՝ Յուրի Բոյկոն, Օլեգ Ցարեւը, Միխայիլ Դոբկինն ու Սերգեյ Տիգիպկոն: Բոյկոյի օգտին համագումարում քվեարկել է 15 պատվիրակ, Ցարեւի օգտին՝ 1, Տիգիպկոյի օգտին՝ 35 պատվիրակ, հաղորդում է ЛИГА.Новости-ն:
Տիգիպկան համագումարում հայտարարել էր, թե մասնակցելու է ընտրություններին, նույնիսկ եթե կուսակցությունը չաջակցի իր թեկնածությունը:




























