Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս (Հ-7) ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-210112» մակնիշի 35 OS 048 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ս.-ը եւ ուղեւորներ՝ 1997 թ. ծնված Ս. Ս.-ը, 1997 թ. ծնված Հ. Շ.-ը եւ 1997 թ. ծնված Գ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:




























