Հայաստանում գործող առանց մաքսատուրքերի խանութներին Մաքսային միությունում անցումային փուլ կպահանջվի:  Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում:

Նույնպիսի անցումային փուլ, ըստ նախարարի, հարկավոր կլինի մաքսային ենթակառուցվածքների այլ օպերատորների՝ մաքսային բրոքերներին եւ ժամանակավոր պահեստարաններին: Բանն այն է, որ դրաց արտոնագրումը Մաքսային միությունում ընթանում է առավել խիստ սկզբունքներով, բարձր է կանոնադրական կապիտալի շեմը, խիստ են մի շարք այլ չափորոշիչներ: «Մեր ոչ մեծ սուբյեկտները կարող են բախվել բարդությունների հետ: Բայց այս պահին ՄՄմեր գործընկերների հետ բանակցություններն այն փուլում են, երբ մենք ցանկանում ենք անցումայն փուլը փոփոխել մինչեւ երկու տարվա: Բայց դրանից հետո այդ կանոնները պարտադիր են դառնալու»,- ասել է նախարարը: