«Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հնարավոր է համարում «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի հետ միությունն Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Այդ մասին մարտի 29-ին հայտարարել է ինքը Օլեգ Տյագնիբոկը ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «Censor.NET»-ը:
Նրա խոսքով՝ չի բացառվում նաեւ, որ կարող են համապատասխան համաձայնություններ կայանալ նաեւ ազգայնական քաղաքական այլ ուժերի հետ, որոնց ի հայտ գալն իրենց կողմից դրական է գնահատվում: «Մենք միանգամայն դրական ենք վերաբերում նրան, որ խորհրդարանում կարող են ներկայացվել մեկից ավել ազգայնական կուսակցություններ»,- ընդգծել է Տյագնիբոկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:




























