Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 17.37-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 6 ավտոմեքենա (25 ուղեւոր):




























