Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բնակարաններից մեկի բնակչի ինքնազգացողությունը վատ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 1925 թ. ծնված Ն.Ա.-ի դին:




























