Ռուսաստանի հետ զենքի վերաբերյալ Ուկրաինայի պայմանագրերը կենսական կարեւորություն ունեն, առանց որոնց այդ երկրի «վերջը եկել է»: Այդ մասին մարտի 29-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար այդ պայմանագրերը կենսական կարեւորություն ունեն:
«Նախ, եթե Ուկրաինան դադարեցնի գործընթացը, իր վերջը եկել է: մեզ համար խնդիր չէ, մենք ուրիշ գործընկերներ կգտնենք, որոնք մեզ զենք կմատակարարեն»,- ընդգծել է Ռոգոզինը «Ռեն ՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանի փոխվարչապետը նաեւ նշել է, որ այժմ ռուսական արդյունաբերությունը կարող է ապահովել ներկրման մոտ 70 տոկոսը:




























