«Աջ սեկտոր» կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագության թեկնածության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
Ինչպես հաղորդում է «Ինտերաքս-Ուկրաինան», վկայակոչելով ԿԸՀ հայտարարությանը, Յարոշը ընտրություններին կմասնակցի ինքնաառաջադրմամբ:
Մարտի 24-ին տեղի է ունեցել «Աջ սեկտորի» համագումար, որից հետո հայտարարվել էր «Ուկրաինայի ազգային ասամբլեայի» հիման վրա «Աջ սեկտոր» կուսակցության ստեղծման մասին: Համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշն առաջ է քաշվել որպես նախագի թեկնածու:
Մարտի 29-ի երեկոյի դրությամբ նախագահի պաշտոնի համար պայքարելու է 19 թեկնածու: Այդ պահին ԿԸՀ-ն գրանցել է 5 թեկնածուիէ Ռենատ Կուզմին, Յուրի Բոյկո. Վադիմ Ռաբինովիչ, Սերգեկ Տիգիպկո եւ Միխայիլ Դոբկին:
Փաստաթղթեր են ներկայացրել նաեւ Պյոտր Պորոշենկոն, Յուլիա Տիմոշենկոն, Անատոլի Գրիցենկոն եւ Նատալյա Կորոլեւսկայան:




























