ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին որոշել է մնալ Եվրոպայում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար: Նա Սաուդյան Արաբիայից վերադառնում էր ԱՄՆ, եւ երբ ինքնաթիռը լիցքավորման նպատակով գտնվում էր Իռլանդիայում, որոշում էր ընդունվել ուղղվել ոչ թե Ամերիկա, այլ Փարիզ:

Հենց ֆրանսիական մայրաքաղաքում մարտի 30-ին կկայանա Քերիի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Վերջին անգամ Քերին ու Լավրովը հանդիպել են Հաագայում այս շաբաթվա սկզբին: Հիմնական թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր: