2014թ.-ի սեպտեմբերին ՄՄ միջին կշռի մաքսային տոկոսադրույքը կարող է նվազել 0.5-1 տոկոսային կետով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Միացյալ տնտեսական հանձնաժողովքւմ ինտեգրացման ու մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անգամ(նախարար) Տատյանա Վալովայան: Այժմ միջին կշռի տոկոսադրույքը, կախված հաշվարկի մեթոդից, կազմում է 6.8-ից 7.5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այն կազմում է 2.4 տոկոս:
Վերջնական հաշվով Հայաստանը պետք է ընդունի ՄՄ մաքսային տուրքերը, նույնիսկ այն ժամանակ, երբ մի շարք ապրանքների վերաբերյալ ժամանակավոր դուրսբերումներ ստանա: Այնուամենայնիվ, Միության մաքսային սակագները փոխվում են ինչպես ՀՆԱ-ի ազդեցությամբ, այնպես էլ տեղական բիզնեսի պահանջներից կախված: «Այսպես, մենք արտադրական սարքավորումների ներկրման բավական լիբերալ սակագին ունենք»,- նշել է Վալովայան:
Հիշեցնենք, որ Հայաստանը պատրաստվում է Միացյալ մաքսային միության անդամակցության համաձայնությունը կնքել 2014թ.-ի մայիսին:


























