ՆԱՏՕ-ի նոր ղեկավար Յենս Սթոլթենբերգը, ով այդ պաշտոնում հաստատվել է մի քանի օր առաջ, մի շարք խիստ հայտարարությունները է կատարել Ռուսաստանի հասցեին, հաղորդում է «NR Baltija»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում հիշեցնում են ՆԱՏՕ-ի դերի մասին խաղաղության պաշտպանության գործում:«Ուժ գործադրելով՝ Ռուսաստանը փոխեց Եվրոպայի սահմանները»,- ասել է Սթոլթենբերգը եւ հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ն ռազմական նշանակալի հնարավորություններ ունի»:Սթոլթենբերգն ընդգծել է, որ միջուկային զինանոցը շարունակելու է մոտ ապագայում ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս կազմել:
«NR Baltija»-ն հիշեցնում է, որ Յենս Սթոլթենբերգն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից, անմիջապես այն բանից հետո, երբ ավարտին մոտենա Դաշինքի գործող ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ժամկետը: Այս հայտարարությունից հետո, երբ, ըստ էության, պարզ է դառնում ՆԱՏՕ-ի հետագա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Սթոլթենբերգը մտադիր է զերծ մնալ ՆԱՏՕ-ի դիրքորոշման վերաբերյալ առհասարակ որեւէ մեկնաբանությունից:



























