Չինաստանում վերջին երկու տարում առաջին անգամ միջկառավարական բանակցություններ են ընթանում Ճապոնիայի եւ ԿԺԴՀ-ի հետ, որոնք մեկնարկել են մարտի 30-ին՝ Պեկինում: Երկօրյա խորհրդակցություններին մասնակցում են երկու երկրների ԱԳՆ պատվիրակության անդամներ:
«Մենք մեր երկրների հարաբերություններում առկա առանցքային խնդիրների շուրջ անկեղծ երկխոսության հույս ունենք»,- ասել է Ճապոնիայի ԱԳՆ Ասիական խաղաղօվկիանոսյան բաժնի պետ Ձյունիտի Իհարան, որը բանակցություններում գլխավորում է ճապոնական պատվիրակությունը:
Իր հերթին հյուսիսկորեացի դիվանագետ Սոն Իլ Հոն հույս է հայտնել, որ «խորհրդակցությունները արդյունավետ կլինեն», հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Yonhapnews-ը:




























