Թաիլանդում երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) վերին պալատի ընտրություններ են անցկացվում: Թագավորության Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ թաիլանդական սենատում 77 թափուր տեղերի համար պայքարում է 457 հավակնորդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընտրական հանձնաժողովում սպասում են, որ սենատի ընտրությունները կընթանան առանց խոչընդոտների ու միջադեպերի: Քվերակության խափանումը պետք չէ երկրի եւ ոչ մի քաղաքական ուժի: Ընդ որում Թաիլանդում Ազգային ժողովի ստորին պալատում, որն արձակվել է դեռ դեկտեմբերին, ընդդիմության գործողությունների պատճառով առ այժմ չի հաջողվում ընտրություններ անցկացնել: Սենատի ընտրություններին ցուցարաները մտադիր չեն խոչընդոտել:

Թաիլանդի Սենատում ընդհանուր առմամբ 150 տեղ կա: 2007թ.-ի գործող սահմանադրության համաձայն՝ մոտ 73 սենատոր չի ընտրվում, նշանակվում է Թաիլանդի թագավորի կողմից հատուկ ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ: Թաիլանդում սենատորների լիազորությունների վեց տարի ժամկետով է: