ՄԱԿ-ում ԿԺԴՀ փոխդեսպանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անհնարին լինելու մասին այն պատճառով, որ Վաշինգթոնը երկխոսության վերաբերյալ անկեղծություն չի ցուցաբերում:

«ԱՄՆ-ն ինքը չի ցանկանում որեւէ ձեւաչափում բանակցություններ վարել»,- ասել է փոխդեսպան Լի Դոն Իրան:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն պահանջում է Հյուսիսային Կորեայից հրաժարվել միջուկային զենքից եւ համատեղ զորավարժություններ է անցկացնում Հարավային Կորեայի հետ: «Այդպիսի վերաբերմունքով հնարավոր չէ անկեղծ բանակցություններ ցանկանալ»,- ընդգծել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Yonhapnews-ին:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում մինչեւ ապրիլի 18-ը կշարունակվեն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակներում մարտի սկզբին կարճ հեռավորության հրթիռ էր արձակվել: ԿԺԴՀ-ն խիստ է արձագանքում նման միջոցառումներին եւ դրանք անվանում է «պատերազմական վարժություններ»: