Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային եւ համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Երեւան-Սեւան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը եւ Սարավան գյուղի ավտոճանապարհները:
Փակ են Սեւան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ եւ ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթեւեկել վերը նշված ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




























