Արեւմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` այսօր՝ մարտի 30-ին, հանրապետության տարածքում ինտենսիվ եւ տեւական տեղումներ են, սաստիկ քամի` պոռթկումներով մինչեւ 25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է մոտ 15, տեղ-տեղ 18 աստիճան, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաեւ ցերեկային ժամերին: (ֆոտոռեպորտաժ)
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ծաղկած այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար:
Երեւանում, այսօր՝ մարտի 30-ին, շատ ցուրտ եղանակ է, ձյուն եւ ձնախառն անձրեւ, քամու արագությունը կկազմի 15 մ/վրկ., մերկասառույց: Օդի ջերմաստիճանը ներկայումս -2-4 աստիճան է:




























